Քիմիա Թեմա՝ Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:Քիմիական տարրերի վալենտականություն հասկացությունը պատկանում է (1852 թ.) անգլիացի նշանավոր քիմիկոս էդվարդ Ֆրանկլենդին:

Երկտարր միացության քիմիական բանաձևում տվյալ տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թիվը հավասար է մյուս տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թվին:Վալենտականությունը կարող է լինել հաստատուն և փոփոխական: Այսպես, թթվածինը միշտ երկվալենտ է, ջրածինը և ֆտորը՝ միշտ միավալենտ, առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերը միայն միավալենտ են, երկրորդ խմբի գլխավոր ենթախմբինը՝ երկվալենտ: Ծծումբը ցուցաբերում է փոփոխական վալենտականություն՝ երկու, չորս, վեց,երկաթը՝ երկու, երեք, վեց և այլն

Թողնել մեկնաբանություն