Գործնական քերականություն 7

1Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վար.ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարթրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վեր.ից գրեթ է մերկ ու կանաչ, ներք.ից՝ թաղի.անման ու սպիտակավուն։ Ծա.կաբույլը ո.կույզ է, ծա.կաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծա.կում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմե.ելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում ե..որդ տարում։ Դեռ.ս հին հույներն ու հռոմ.ացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օ.տագործել են ոչ միայն ուտելու, այլ. բ.ժական նպատակներով։

բ) Հայրենական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղների թուրմը լայն.րեն կի.առվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությու..երի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդա.տի, սակավար..նության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օ.տագործվում են նա. մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հար.ածությունից սթա.եցնելու նպատակներով։ Հայկական ժողովր.ական բժշկության մե. ազնվամորու պտուղները լայն կի.առում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օ.ի կծածի դեպքերում։

Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

2․Կետադրիր տրված նախադասությունները:

• Պատճառը մի գաղտնիք է որ երևան հանել չեմ կարող պատասխանեց նա:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը մյուսում խառնիխուռն թափված զանազան իրեր որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• Երանի քո աչքերին թագուհի որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ այնքան դյութիչ էր մեղեդին որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:

4Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

5․ Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Առաջադրանքները՝ Մարինե Ամիրջանյանի