1.Լրացնել բաց թողնված տառերը:մԵրյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի չակ չի կարող ապրել: ԱրԵվմտյան Աս. այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է։
2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։
- Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
- Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
- Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
- Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։
3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։
Ես, դու, նա, մեկը։
4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։
թախծոտ դեմքով
փայտից պատրաստված
մեգով պատված
միրգ տվող
շահույթ բերող
շնորհներ ունեցող
ոսկուց ձուլված
5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։
Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա
6. Տրված բառերից ո՞րն է գոյական:
փայտե
սարսափ
զարմանալի
հուսալի
7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։
8.Գտնե՛լ օտարալեզու բառերի հայերեն համարժեքները․ինտերնետշերտավարագույրժալյուզիպարզունակէսկալատորվերելակլիֆտհամացանցՕնլայնպաստառԱբոյհաղորդագրություն ԼինկհղումՊրիմիտիվոտնակ ՄեսիջշարժասանդուղքՊեդալառցանց
9.Հոլովե՛լ տուն, գիրք, մարդ, աղջիկ գոյականները, ես, դու, նա դերանունները։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)