ԲՆԱկՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆը

բՆԱկՉՈՒԹՅԱՆ վեՐԱՐտԱԴՐՈՒԹՅՈՒՆը
Երկրագնդի վրա մշտապես փոփոխվում, այսինքն` նորացվում ու հերթափոխվում են
մարդկանց սերունդները: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակա-
հատվածում ծնվել է շուրջ 81մլրդ մարդ, մահացել է մոտ 74 մլրդ, ներկայումս ապրում է 7 մլրդ:
Ծնելիության եւ մահացության հետեւանքով բնակչության սերունդների նորացման եւ
հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի
բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության
բնական շարժի միջոցով: բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է
(աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։
Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահա-
ցությունը եւ դրանց տարբերությունը` բնական աճը: Դրանք հաշվարկվում են ինչպես բացար-
ձակ ցուցանիշներով (ծնվածների եւ մահացածների թվով),այնպես էլ հարաբերական ցուցա-
նիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յու-
րաքանչյուր 1000 մարդու հաշվով)։
Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների եւ տարածաշրջանների բնակ-
չության թվի աճը եւ սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն
բնական շարժի, այլ նաեւ մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարա-
ծաշրջան ժամանածների եւ այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյուն-
քում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի եւ կազմի ցուցանիշները:
Երկրների գերակշիռ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն
է, այսինքն` ծնելիության եւ մահացության տարբերությունը (բնական աճը): Բնակչության
բնական շարժի ցուցանիշների վրա վճռական ազդեցություն են գործում մարդկանց կյանքի
սոցիալ-տնտեսական պայմանները:
Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկեցությամբ, կրթվածու-
թյամբ, հասարակության մեջ կնոջ դերով, բնակչության սեռատարիքային կազմով, ազգային
ավանդույթներով, կրոնով։ Մասնավորապես, բարձր ծնելիություն է խրախուսում մահմեդական
կրոնը։
Որպես կանոն, բնակչության կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացման,
քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանանց ակտիվ ներգրավման,
բնակչության ծերացման, երեխաների կրթության ու դաստիարակության վրա կատարվող
ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է։ Այսինքն` քաղաքներում ապրող, բարձր
կրթական ու մշակութային մակարդակ ունեցող, աշխատող եւ ուշ ամուսնացող կանանց
ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր
ու ցածր կրթական մակարդակ ունեցող եւ վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում:
Մահացության մակարդակն ամենից առաջ կախված է մարդկանց կյանքի նյութական
պայմաններից, նրանց սննդից, աշխատանքի բնույթից, կենցաղից, սանիտարահիգիենիկ
պայմաններից, առողջապահության մակարդակից։
Այսպիսով, բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-
կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեեւ
ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա
որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է
բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը): Առանձնացնում են բնակչության
վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված եւ նեղացված։

2
Պարզ վերարտադրության դեպքում երբ ծնելիության եւ մահացության ցուցանիշները
հավասար են,այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում եւ բնական աճ չկա։
ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է
մահացության ցուցանիշին, եւ տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Ամբողջ աշխարհում եւ
երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերար-
տադրություն։
Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է
ծնելիության ցուցանիշին, եւ բնակչության թիվը նվազում է։ Ներկայումս այդպիսի երեւույթ առկա
է Ռուսաստանում, Ուկրաինայում, Արեւելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում։
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է
բաժանել երկու հիմնական տիպերի։
Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես
զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰)
համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Իսկ եվրոպական մի շարք երկրներում վերջին
տասնամյակներին բնակչության ծերացման եւ տնտեսական դժվարությունների հետեւանքով
նկատելիորեն պակասել է ծնելիությունը (միջին հաշվով մեկ ընտանիքում 1-2 երեխա),եւ մի
փոքր ավելացել է մահացությունը։ Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը
բացասական է (նեղացված վերարտադրություն), եւ արդյունքում տեղի է ունենում բնակչության
թվի նվազում` դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն
ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի եւ
Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության եւ
բնական աճի միջինից բարձր ցուցանիշները եւ մահացության համեմատաբար ցածր կամ
չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ
ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի եւ Ասիայի հետամնաց ագրարային
երկրներում՝ 6-7 երեխա։
XX դ. երկրորդ կեսից սկսած, անկախություն նվաճելուց հետո, այդ երկրները հնարավոր-
ություն ստացան լայնորեն օգտագործել ժամանակակից առողջապահության նվաճումները՝
առաջին հերթին համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում։ Դա հանգեցրեց
մահացության զգալի կրճատման, իսկ ծնելիությունը մնաց նախկին՝ շատ բարձր մակարդակի
վրա։ Դրա հետեւանքով բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներում XX դարի
երկրորդ կեսից տեղի ունեցավ բնակչության թվի կտրուկ` պայթյունանման աճ, որը ստացավ
«ժողովրդագրական պայթյուն» անվանումը։ Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում
երկրագնդի բնակչության ընդհանուր թվի տարեկան աճի մոտ 90%-ը։
Որոշ մասնագետներ «ժողովրդագրական պայթյունը» համարում են մեծագույն աղետ,
քանի որ, նրանց կարծիքով, Երկրագունդն ի վիճակի չէ բավարարել բնակչության հարաճուն
պահանջները։ Սակայն, ինչպես արդեն նշվել է նախորդ դասում, գիտության ու տեխնիկայի
առաջընթացի, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման պայմաններում մեր
մոլորակը կարող է կերակրել ավելի մեծ թվով բնակչության։
Ամեն մի պետություն ձգտում է կարգավորել իր բնակչության աճը, այսինքն վարում է
հատուկ ժողովրդագրական քաղաքականություն։
Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական եւ այլ
միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի
ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։


Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության
բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Պետությունը խրախուսում է
բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ։
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին
տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված
ժողովրդագրական քաղաքականություն։ Առավել մեծ ջանքեր են գործադրել բնակչության թվով
աշխարհի երկու ամենախոշոր երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը։ Չինաստանի
ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է` «Մեկ ընտանիք, մեկ
երեխա»: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Վերջին
քառասուն տարում Չինաստանի բնակչության բնական աճի ցուցանիշը 2,8 %-ից նվազել է
մինչեւ 0,4 %, այսինքն` յոթ անգամ: Սակայն Հնդկաստանում դեռեւս բնական աճը (1,5 %) բարձր

Հարցեր

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։ Պարզ,ընդլայնված, նեղացված”

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։Ավելացնում են նպստները ,թոշակները ամեն բարեկեցիկ պայմաններ են ստեղծում,որպեսզի ծնելիությունը շատանա։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։