հանրահաշիվ դաս1

Տեսություն

Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն: 

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա: 

Taisnes_punkti.png

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1.A և B կետերը գտնվում են (ընկած են) aուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է)  A և B կետերով՝ Aa և Ba

2.C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ)  C  և  D կետերով՝  Ca և Da

Երկրաչափության ամենակարևոր ենթադրություններից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝  AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Taisne_divi_punkti.png

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Taisnes_kustojas.png

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ,գրում ենք այսպես՝ a∥b :


Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված ծ: 


Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

4.քննարկել  ինչ է բնությունը

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

13Ինչ է վարկածը

14.Ինչ է օրենքը

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12

Պատրաստել ուսումնական նյութ՝ էջ8,որէ ֆիզիկոսի մասին

Կատարել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ3 խնդիրներ1-ից12-ը և

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժություններ