Դաս 6

4.Տասնորդական կոտորակների գումարումը

Տեսական նյութ

Դրական տասնորդական կոտորակների գումարումը հանգում է բնական թվերի գումարմանը, իսկ վերջինս հարմար է կատարել սյունակով։ Այդ պատճառով սյունակով է կատարվում նաև տասնորդական կոտորակների գումարումը։ Այդ գումարման հաշվեկանոնը հետևյալն է.

135

 44

179

1) Տասնորդական կոտորակները գրվում են սյունակով այնպես, որ նրանց համապատասխան կարգերում գրված թվանշանները և ստորակետը լինեն մեկը մյուսի տակ։

2) Կոտորակների միջև դրվում է + նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետերն անտեսվում են, և համապատասխան բնական թվերը գումարվում են։

4) Ստացված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում գումարելիների ստորակետերի տակ։

Ստացված կոտորակն էլ տրված կոտորակների

գումարն է։

Եթե տասնորդական կոտորակներում ստորակետից հետո եղած թվանշանների քանակները տարբեր են, ապա տասնորդական

կոտորակներից մեկի գրառման վերջում զրոներ կցագրելով` մենք

կարող ենք հավասարեցնել այդ քանակները և կատարել գումարում։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք գումարում.

ա) 3,82 + 41,705=45,525

գ) 8,903 + 152,9=161,803

ե) 5,51 + 6,36=11,87

բ) 0,921 + 4,8=5,721

դ) 0,0032 + 1119,69=1119,6932

զ) 0,002 + 0,00017=0,00217

2) Լուծե՛ք հավասարումը.

ա) z – 0,615 = 0,02, գ) 27 = z – 10,0001,

բ) z – 18,2 = 124,01, դ) 654,1 = z – 5037,203։

3) Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100,

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10։

4) Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու

կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։

3,72+3,72=7,44

7,44+7,44=14,88

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4), =4,6

գ) (–0,37) + (–6,23)=6,60

ե) (–1,001) + (–2,456)=3,457

բ) (–8,75) + (–1,25)=10,00

դ) (–4,38) + (–2,04)=6,42

զ) (–18,203) + (–0,411)=18,614

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01, գ) x – 8,64 = 0, ե) x – 0,3 = 1,

բ) 4,52 = x – 10,48, դ) 20,3 = x – 0,45, զ) 17,4 = x – 11,2։

7) Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։

Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10

անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։

1)36,6×10=366

2)24,2:10=2,42

3)366+366=732

4)2,42+2,42=4,84

5)732+4,84=736,84

p=366+366+2,42+2,42=736,84

Թողնել մեկնաբանություն