4.Տասնորդական կոտորակների գումարումը
Տեսական նյութ
Դրական տասնորդական կոտորակների գումարումը հանգում է բնական թվերի գումարմանը, իսկ վերջինս հարմար է կատարել սյունակով։ Այդ պատճառով սյունակով է կատարվում նաև տասնորդական կոտորակների գումարումը։ Այդ գումարման հաշվեկանոնը հետևյալն է.
135
44
179
1) Տասնորդական կոտորակները գրվում են սյունակով այնպես, որ նրանց համապատասխան կարգերում գրված թվանշանները և ստորակետը լինեն մեկը մյուսի տակ։
2) Կոտորակների միջև դրվում է + նշանը, և ներքևում գիծ է տարվում։
3) Ստորակետերն անտեսվում են, և համապատասխան բնական թվերը գումարվում են։
4) Ստացված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում գումարելիների ստորակետերի տակ։
Ստացված կոտորակն էլ տրված կոտորակների
գումարն է։
Եթե տասնորդական կոտորակներում ստորակետից հետո եղած թվանշանների քանակները տարբեր են, ապա տասնորդական
կոտորակներից մեկի գրառման վերջում զրոներ կցագրելով` մենք
կարող ենք հավասարեցնել այդ քանակները և կատարել գումարում։
Առաջադրանքներ(դասարանում)
1) Կատարե՛ք գումարում.
ա) 3,82 + 41,705=45,525
գ) 8,903 + 152,9=161,803
ե) 5,51 + 6,36=11,87
բ) 0,921 + 4,8=5,721
դ) 0,0032 + 1119,69=1119,6932
զ) 0,002 + 0,00017=0,00217
2) Լուծե՛ք հավասարումը.
ա) z – 0,615 = 0,02, գ) 27 = z – 10,0001,
բ) z – 18,2 = 124,01, դ) 654,1 = z – 5037,203։
3) Կատարե՛ք գործողությունները.
ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100,
բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10։
4) Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու
կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։
3,72+3,72=7,44
7,44+7,44=14,88
Լրացուցիչ(տանը)
5) Կատարե՛ք գումարում.
ա)(–1,2) + (–3,4), =4,6
գ) (–0,37) + (–6,23)=6,60
ե) (–1,001) + (–2,456)=3,457
բ) (–8,75) + (–1,25)=10,00
դ) (–4,38) + (–2,04)=6,42
զ) (–18,203) + (–0,411)=18,614
6) Լուծե՛ք հավասարումը.
ա) x – 0,99 = 0,01, գ) x – 8,64 = 0, ե) x – 0,3 = 1,
բ) 4,52 = x – 10,48, դ) 20,3 = x – 0,45, զ) 17,4 = x – 11,2։
7) Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։
Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10
անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։
1)36,6×10=366
2)24,2:10=2,42
3)366+366=732
4)2,42+2,42=4,84
5)732+4,84=736,84
p=366+366+2,42+2,42=736,84