Սուտ պատմություն

Մի անգամ մի մարդ ավտոմեքենան կագնեցրեց

իրենց բակում և գնաց քնելու: Երբ առավոտյան

արթնացավ ,որ գնա աշխատանքի, տեսավ

որ ավտոմեքենան չկա գողացել են: Նա բարկացավ և հիշեց, որ ավտոմեքենան

ու րիշ տեղ է կանգնեցրել

Մաթեմատիկա

․1 Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։4

2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։

8x*<72 8×2 8×3 8×4 8×55

3x*<99 3257

  1. Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։200

4․ 2-ը և 3-ը պարզ պվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։Ոչ

5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։9

Մարիոն թագուհի

1361թ.մի գիշեր վճռվում էր Կիլիկիայի հայոց թագավորությունը։Կիլիկիան ապրում էր ծանր ժամանակներ,հարվածներ էր ստանում մահմեդական երկրներից։Արքան՝Կոստանդին 3_րդը և թագուհին՝ Մարիոն ժառանգել էին հոգևվարք ապրող մի երկիր։1362թ. Կոստանդին 3_րդ արքան հանկարծամահ եղավ,քանի որ իրենք արու զավակ չունեին գահը ժառանգեց Մարիոն թագուհին։Մարիոն թագուհին շատ լավ դիվանագետ էր,և շատ սիրված թագուհի էր ոչ միայն իր թագավորությունում այլև այլ թագավորություններում։

Ճահիճների արաջացումը:Ճահիճների դերըբ մարդու կյանքում


Ճահիճների առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները չի կարելի համարել լիովին անօգուտ տարածքներ: Դրանք շատ կարևոր դեր ունեն Երկրի վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին է տալիս մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝ մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել են պետական արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է ճահիճը:Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ: Ինչպե՞ս է առաջանում:Ճահիճները Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճնե։
Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:Չի կարող,քանի որ ճահիճը առաջանում է խոնավությունից։
Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:Երկու եղանակով են չորացնում,առաջինը,երբ ջանացքներ են փորում,իսկ երկրորդը,երբ այնպիսի ծառեր են տնկում ,կամ թփեր,որոնք շատ ջուր են կլանում։Ճահիճում բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ,բայց ճահիճը ունի իր դերը բնության մեջ,ճահիճների բուսականությունը մեծ քանակությամբ թթվածին է տալիս,այդ պատճառով էլ չի կարելի վերացնել ճահիճներին։

Կնոջ դերը հայ հասարակարգում. Կեռան թագուհի

Պատմաբան Վահե Անթանեսյանը, գնահատելով կնոջ բացառիկ դերը հայոց հասարակարգում, իր միկրոբլոգում ներկայացրել է Կիլիկյան թագավորության Կեռան թագուհուն:

Կնոջ դերը հայ հասարակարգում միշտ էլ բարձր է եղել ու ըստ արժանավույն գնահատված: Կինը ծնող մայր է, դաստիարակ, նա տանտիրուհի է, ամուսնու հավատարիմ զինակիցն ու թիկունքը: Իսկ երբ այդ կինը նաև թագուհին է հայոց, սոցիալական խնդիրներին ավելանում են նաև հասարակական պարտավորություններ: Մեր պատմության մեջ ունենք դրվագներ, երբ հայոց Փառանձեմ թագուհին է բանակներ առաջնորդել պարսից ահեղ արքա Շապուհի դեմ, ունենք դրվագ, երբ հայոց հզոր տիրակալի՝ Լևոն Բ Մեծագործի կինը՝ Զապել թագուհին, իր իսկ բացաց հասարակական հիվանդանոցում հոգ էր տանում և խնամում շարքային քաղաքացիներին…

Այս շարքում իր բացառիկ տեղն ունի նաև Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի (1270-1289) կինը՝ Աննա թագուհին, ով պատմության մեջ հայտնի է Կեռան թագուհի անվամբ…

Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարենում հնչում է ՙկիռ՚: Եվ Կիռ-Աննան աստիճանաբար դարձավ Կեռան….

Կեռան թագուհին Լևոն Գ արքայի կինն էր: Լևոն Գ որդին էր Կիլիկիո Հեթում Ա Հեթումյան արքայի (1226-1270), ով իր երկարատև գահակալման ժամանակ կարողացավ երկիրը զերծ պահել մոնղոլական ավերիչ արշավանքներից ու որդուն փոխանցել շեն ու բարգավաճ մի թագավորություն: Լևոն Գ թագավորեց 1270-1289 թվականներին ու շարունակեց հոր քաղաքականությունը: Հայոց թագուհին իր դիրքին համապատասխան մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ապավենն ու աջակիցն էր ամուսնու: ՙԿեռան թագուհու ավետարանի՚ գրիչ Ավետիսը նրա մասին նշել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև ՙզկենաց կցորղ և զբանից ընկեր՚:

Լևոն Գ թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց ՙԿեռան թագուհու ավետարանը՚, որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը, իսկ ընդօրինակողն էր հայտնի գրիչ Ավետիսը: ՙԿեռան թագուհու ավետարանը՚ պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբի վանքում: Այս ձեռագիրը հայկական միջնադարյան արվեստի ամենանուրբ ու գեղեցիկ գործերից է հանդիսանում:

Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել…

Լևոն արքայազնը իշխանուհի Աննայի հետ ամուսնացել է 1262 թվականին: Բազում թեկնածուների մեջ հայոց արքայազնը ընտրեց իր ազգականի՝ Լամբրոնի բերդատեր Հեթում իշխանի դստերը՝ գեղանի Աննային, ով աչքի էր ընկնում խոհեմությամբ, նազանքով, բարձրահասակ էր, գեղեցիկ ու նրբակազմ: Ինչպես հետագայում Հեթում Բ արքան է բնութգրել մորը՝ Կեռան թագուհին ՙհոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի էր՚:

Պատմիչները նշում են, որ Լևոնի և Աննայի հարսանիքը ճոխ է եղել, որն ուղեկցվել է համաժողովրդական տոնախմբությամբ, մարզախաղերով: Հավանաբար, այն եղել է Նավասարդ ամսին և համընկել ամանորին ու Նավասարդյան խաղերին:

Կեռան թագուհին և Լևոն Գ արքան համատեղ ամուսնության 21 տարիների ընթացքում ունեցան 15 երեխա. (երեք անգամ զույգ), որոնցից երկուսը մահացել էին, իսկ տասներեքին անձամբ թագուհին սնեց ու դաստիարակեց:

Արքայական տան առաջին զավակը լույս աշխարհ է եկել 1263 թվականի ապրիլի 4-ին: Նա աղջիկ էր և Մայր Թագուհու՝ Լևոն Բ Մեծագործի դստեր պատվին անվանակոչեցին Զապել կամ Զաբլուն:

Մեկ տարի անց՝ 1265 թվականի մայիսի 4-ին ծնվեց արքայական ընտանիքի անդրանիկ որդին՝ ում պապի՝ հայոց Հեթում Ա արքայի պատվին Հեթում կոչեցին: Նա հետագայում ժառանգեց հայոց գահը և… ցավոք եղավ երբեմնի թագավորած ամենաթուլամորթ ու անկամ հայոց թագակիրներից մեկը՝ Հեթում Բ:

1266 թվականին ծնվել է դուստր Ֆիմին, 1269 թվականին՝ դուստր Սիպիլը, 1270 թվականին՝ արքայազն Թորոսը, 1272 թվականին՝ Ռուբենը… ապա՝ Սմբատ, Կոստանդին, Ռիթա, Թեոֆանե, Ներսես, Օշին, Ալիխան զավակները… առհասարակ, Կեռան թագուհին աշխարհի ամենաբազմազավակ թագակիրն է եղել… ՙԿեռան թագուհու ավետարանում՚ պահպանվել է արքայական գերդաստանի մանրանկարը, ուր պատկերված են թագավորը, թագուհին և նրանց զավակները:

Նրա զավակները ցավոք, աչքի չընկան միաբանությամբ ու նվիրումով. Հեթում Բ արքան իր գահակալման ընթացքում… չորս անգամ հրաժարվեց գահից ու վանք մտավ… մյուս զավակները եղբայրասպան պատերազմներ մղելով իրար դեմ՝ Թորոսը, Սմբատը, Օշինը, Կոստանդինը հերթով բազմեցին հայոց գահին:

Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք մտավ, թողեց աշխարհիկ կյանքն ու գործեց որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Հենց վանքում էլ նա մահկանացուն կնքեց 1285 թվականի հուլիսի 28-ին: Հայոց թագուհու մարմինն ամփոփվեց Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:

Գետեր
Գետերը, լճերը, ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն 1/30 մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը ջրի բնական և մշտական հոսք է, որն ընթանում է իր մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝ պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գետը:Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը ջրի բնական և մշտական հոսք է, որն ընթանում է իր մշակած հունով:
  2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:Գետերը լինում են լեռնային և հարթավայրային։
  3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:
  4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:Շարժումը,քանի որ անընդհատ շարժման մասին էր,ամպերի,հողմի։
Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը:Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:Իրար կըպած ու միասին,քանի որ իրենք երկու ընկերներ էին և միասին հաղթահարում էին հողմին ,և իրարից չէին բաժանվում,հողմը չկարողացավ իրանց բաժանել։
Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:Անբաժան ամպերը
Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:Բանաստեղծությունը երկու սև ամպերի մասին է,որոնք փորձության միջով անցան,հողմը անընդհատ իրենց ուզում էր բաժանել,բայց այդպես էլ չկարողացավ։

Դ — Տ — Թ բաղաձայնների ուղղագրությունը
Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են:
Օրինակ՝ դանակ, դարակ, տգեղ, տունկ, թաթ, թութ, թութակ
Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• արդար, արդեն, արդյոք, արդյունք,զարդ ,արդուկ, բարդ,, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել երդվել, լյարդ, նյարդ, որդ , որդի, վարդապետ, օրիորդ.
• -որդ վերջածանց ունեցող բառերում՝ բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
• -ուրդ վերջածանց ունեցող բառերում՝ ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:
Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար),դդում(դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու, օդանցք):
Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ, խնդիր, կենդանի
• ընդ-ով մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:

Բ-Պ-Փ բաղաձայնների ուղղագրությունը
Հայերենումբ, պ, փ բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ՝
Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:
Ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.
Մ-ից հետոբ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում.
Ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.
Ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:
Գ-Կ-Ք բաղաձայնների ուղղագրությունը
Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին, անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:

Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գտառով՝ երգ ,թարգմանիչ,կարգ,մարգարե ,մարգարիտ, միրգ, պարգև Սարգիս :
Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ,գոգնոց, զույգ,էգ, թագավոր,արևածագ, կարագ,հագնել,հոգևոր, հոգնել,հոգնակի,ձագ,ձիգ,ճիգ , մարագ,մուգ,նորոգել, շոգ ,ոգի,պատարագ, սուգ, տեգր,ուրագ, օգնել, օգուտ, Գրիգոր :
Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գտառով՝ անգամ (միանգամից):
Ձ-Ծ-Ց բաղաձայնների ուղղագրությունը
Լսվող ց և ծ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ՝ ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ՝ ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն
Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն), դարձյալ (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն), դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ(հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք, փորձագետ, անփորձ):
Ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ դաղձ, դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:
Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):
Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը
Ճ և չ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝ ճանճ, ճագար, կարճ, վճարել, չամիչ, չոր, կառչել, զեղչել, հաչել
Ջ հնչյունը գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ՝ ջուր, ջրվեժ, կամուրջ, չղջիկ, եղջերու, եղջյուր, հաղարջ և այլն

Ձայնավորից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
աջ (աջլիկ, աջափնյակ, առաջ), էջ (իջնել, վայրէջք), մեջ (միջև, միջանցք), ոջիլ (ոջլոտ):
Ր-ից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
արջ (արջուկ, արջաորս), թրջել (թրջոց), վերջ(վերջին, վերջաբան):
Ղ հնչյունից հետո լսվող չ-ն գրվում է ջ տառով՝
աղջիկ (աղջկական), զղջալ (զղջում), ողջ (ողջույն, առողջ)
Բացառություն է կազմում զեղչ բառը:
Մ-Ն բաղաձայնների ուղղագրությունը
Մևնբաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը հիմնականում համապատասխանում են իրար:
Օրինակ՝
ամանոր, ամբոխ, բամբակ, նամակ, համբույր, Սամվել, անկողին, անդորր, անցորդ, բանակ, դանակ, գնդակ, Մանվել
Մև ն բաղաձայնների ուղղագրական դժվարությունները կապված են բ, պ, փ բաղաձայնների հետ:Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ— ն հնչում է մոտավորապես ն:

  1. Բ, պ, փ բաղաձայններից առաջ հիմնականում պիտի գրել մ , օրինակ՝ ամբարիշտ, ամբար, ամբաստանել, ամբարտակ, ամբարտավան, ամբոխ, բամբ, բմբուլ, գամփռ, թումբ, թմբուկ, կաղամբ, ճամբար, ռումբ, փամփուշտ և այլն:
    2.Բ, պ, փ բաղաձայններից առաջ նենք գրում, եթե ունենք անժխտական նախածանց, օրինակ՝ անբան, անբասիր, անբիծ, անպայման, անպատեհ,անպատկառ,անպարտ, , անփորձ և այլն:
    Ղ-Խ բաղաձայնների ուղղագրությունը
  2. Բաղաձայնից առաջ լսվողխ հնչյունը գրվում է խտառով հետևյալ արմատներում և բառերում.

ախտ (հիվանդություն),ապուխտ, բախտ, դժոխք, դրախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, թախտ, թխկի, թուխպ, թուխս, ժխտել, լախտ, խախտել, խրախճանք, խրոխտ, ծախս, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, նախճիր, նախքան, նախշ, ջախջախել, պանդուխտ, սխտոր, Վախթանգ, վախճան, վախկոտ, վխտալ, տախտակ, փախչել, ուխտ(երդում, դաշինք):
2.Բաղաձայնից առաջ արտասանվող խհնչյունը գրվում էղ տառով հետևյալ բառերում.
աղբյուր, Աղթամար կղզի, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթել, դաղձ, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, խեղդել, կեղտ, կողպեք, կողք, հաղթանակ, հաղթել, ճեղք, մաղթել, մեղք, շաղկապ, շղթա, ողբ, պղտոր, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել, ուղտ:
Զ-Ս բաղաձայնների ուղղագրությունը

Զ և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով:
Օրինակ՝ բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն:

  1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն:
  2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ:

Օրինակ՝ ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն
Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են:

Վ-Ֆ բաղաձայնների ուղղագրությունը
Վ, ֆ բաղաձայնների արտասանությունը և գրությունը համապատասխանում են:

Օրինակ՝ ֆիզիկա ավար, ագռավ, արմավ, բանվոր, բավարար, զինվոր, կաքավ, ծավի, ծով, կավ, ասֆալտ, Աֆրիկա, Աֆղանստան, կարտոֆիլ, տուֆ, և այլն
Ուշադրություն
Արտասանվող ֆ-ն գրվում է վ միայն երեք բառում.
ավտո — ավտոմատ, ավտոմեքենա
հարավ— հարավային, հարավցի, հարավ-արևելք
նավթ— նավթատար, նավթահան, նավթավառ

Բառի բաղադրիչները. արմատ և ածանց
Բառերը տարբեր կազմություն ունեն: Եթե համեմատենք ամպ, անամպ, ամպիկ,ամպածածկ, ամպանման բառերը, կնկատենք, որ դրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորի մեջ կա նույն ամպ բաղադրիչը: Այն արտահայտում է այդ բառերի հիմնական իմաստը և կոչվում է արմատ:
Բառի մեկ այլ բաղադրիչ է ածանցը: Սա այն մասնիկն է, որը բառին միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում: Այսպես՝ անամպ («առանց ամպի») և ամպիկ («փոքր ամպ») բառերում ան-ը և իկ-ը ածանցներ են:
Դիտի՛ր արմատների և ածանցների մասին պատմող մուլտֆիլմը
https://www.youtube.com/watch?v=jRF9vQ1BAjg
Բառերի տեսակներն ըստ կազմության
Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ բառերը կազմված են միայն մեկ արմատից:
Օրինակ՝ ծառ, տերև, պտուղ, ուղի, շատ, զգույշ:
Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից:
Օրինակ՝ տերևաշատ (տերև — ա — շատ), ծառուղի (ծառ — ուղի), պտղաբեր (պտուղ ա բեր):
Ուշադրություն
Բարդ բառերի արմատները կարող են միանալ հոդակապով և առանց հոդակապի:
Օրինակ՝ ծաղկահյուս – ծաղկաման, լուսաբաց – լուսառատ:
Ածանցավոր բառերը կազմված են արմատից և մեկ կամ ավելի ածանցներից:
Օրինակ՝ ծառաստան, անպտուղ, թարմություն, անզգուշորեն:
Ուշադրություն
Նոր բառերի կազմության ժամանակ արմատների մեջ երբեմն հնչյունների փոփոխություն
է տեղի ունենում:
Օրինակ՝ լույս – լուսավոր, լուսաստղ, գիր – գրություն, գրասեղան, պտուղ — պտղատու:

Համաշխարհային օվկիանոս

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ


Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:
Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ: