Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: մշուշ-մառախուղ,եղյամ- շաղ,ծվեն-կտոր։
- Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածվաախ արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային:Ամպի կտորներ կային,սա փոխաբերական է։
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:Այսինքն ձայներ կային անտառում,դրանք կարող են լինել և՜ թփերի,և կենդանիների ձայները։
գ)Օրոր էր ասում աշունն անտառին:Աշունը չի կարող անտառին օրոր անի, դա անտառի մեղմ քամին է, որը դանդաղ օրօրում է ծառերին և խոտերիմ։
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:Դա սպիտակ շաղն է,որը պատում է խոտերի և սնկերի վրա։
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:Օրոր էր ասում աշունն անտառին.
- Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: Շատ գեղեցիկ անտառ է,որին աշունը ուզում է օրոր ասել,որ քնի,բայց աշունը դեռ չի ուզում քնել։
- Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
- Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները: Կապույտ-երկնագույն,մշուշ-մարախուղ,կածան-կտոր,եղյամ-շաղ,հողմ-ուժեղ քամի,որսկան-որսորդ։