Հայ ժողովրդական մշակույթը

Ազգային մշակույթը հարկավոր է ...

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս կանում ենք ճարտարապետական հուշար ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։ Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետարհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և՛ գորգ, և՛ կարպետ

իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե նին և եվրոպական այլ լեզուների։ 13րդ դարի իտալացի ճանա պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու թյուններում խոսելով հայերի մասին` նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։ Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով` նրանց զարդանախշերը չեն մոռաց վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողո վրդական հնագույն պատկերացում ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլորմոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները :

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա վայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատա պտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: Չնայած դրան, գինու չարաշահումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

1222

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:    Ամենուր  են  աճում  բույսերը՝ անտառում,տանը,դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Ստորգետնյա հատվածը դա արմատն է,իսկ վերգետնյա հատվածը՝ ցոզունը։  Բույսի  կառուցվածքը՝ արմատ,ցողուն,տերև։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Բույսի անհրաժեշտ է ջուր,համապատասխան նյութեր,պարարտանյութ և խնամք։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:  Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:  Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են ։    Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու համար:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկե՛ք այն բույսերը, որոնք ծաղկում են: