Թեստ2

10.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր՝ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

11.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

12.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Կարոտ՝ իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից,իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերից հետ վազող ընկերներից։—————————————————————————————————————————————————————————————————————————————

13. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Երբ նա  բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի  երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ ։ Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին,  և նայում էի լեռնային աղբյուրներին նման վճիտ աչուկների մեջ՝տեսնում էի այնտեղ մի թախծալի,երազուն կարոտ։ ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Մի գիշեր սարերից  անսանձ փչում էր քամին, դուռն  ու պատուհանները ծեծում ու ծեծկում։ Պարզ լսվում էր, որ այնտեղ , անտառում , դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում  էին  հողմի դեմ՝ աղմկում և գոռում։————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————                      15.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
Կարոտ՝ իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից,իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերից հետ վազող ընկերներից։————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Տորք անգեղ և Հայկանուշ

Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:

– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:

 ***

ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:

Տորք անգեղ

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին: